News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոյալներ եւ դաշնամուրներ արտադրող Steinway & Sons ընկերությունը եւ հախճապակու ֆրանսիական Lalique ապրանքանիշը հայտնել են   Masque de Femme («Կանացի դիմակ») ռոյալի բացառիկ նմուշի թողարկման մասին: Սեւ գույնի գործիքը զարդարված է հախճապակե երկու նախշով`  Coutard եւ Masque de Femme, որոնք հորինել էր    Lalique-ի հիմնադիր Ռենե Լալիկը, տեղեկացնում է Lenta-ն: 

Լալիկը Coutard նախշը ստեղծել էր 1935-ին` համանման շատրվանի վրա աշխատելիս: Դրանք կաթիլի տեսքով հախճապակե  պաստառագամեր են, որոնք համաչափ զարդարանք են ստեղծում: Իսկ շատրվանը զարդարում էր դարձյալ Ռենե Լալիկի կողմից ստեղծված    Masque de Femme նախշը. նկարիչն ու ոսկերիչը  պատկերել է գետային Ալփեոս աստծու սիրեցյալ Արետուսա նիմփայի` հին հունական առասպելի հերոսուհու դեմքը` բոլորակված ջրի շիթերով: Նրա հետապնդումից փախչելով` նիմփան գետի վտակի է վերածվել: Այդ նախշն ընտրելով` ռոյալի ստեղծողները հավանաբար հաշվի են առել առասպելի եւ երաժշտության կապը.   XVIII դարում Արետուսան կոմպոզիտոր Անդրե Կամպրի բարոկկոյական օպերայի գլխավոր կերպարն էր դարձել:   

2016-ին Masque de Femme ռոյալը համաշխարհային շրջագայության կմեկնի, որի ընթացքում տեղի կունենան հայտնի դաշնակահարների համերգներ: Շրջագայության ավարտին ռոյալը աճուրդով կվաճառեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ