News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն եւ Կարեն Օ.-ն հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն եւ Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երեւան քաղաքի Նանսենի փողոցից եւ Նոր Նորքի 9-րդ զանգվածից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելիս նույն բաժնի ծառայողներն իրենց բաճկոնների գրպանները թմրամիջոց են գցել:

Այնուհետեւ ոստիկանության հիշյալ բաժնում կատարված անձնական խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նշված թմրամիջոցները եւ արձանագրվել, որ դրանք իրենց են պատկանում:

Արմեն Կ.-ի եւ Կարեն Օ.-ի հաղորդումների հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ