News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում լրատվամիջոցները իշխանությունների աճող ճնշման տակ են գտնվում, շարունակվում են լրագրողների ձերբակալությունները եւ նրանց դեմ դատական հետաքննությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ՝ մարդու  իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը

«Լրատվամիջոցների խոսքի ազատությունը եւ նրանց գործունեությունը թուրքական իշխանությունների աճող ճնշման տակ են գտնվում։ Իրավապաշտպանները հայտնում են, որ մամուլում վախի մթնոլորտ են սերմանում»,- ասել է Դոլգովը։

Նա նշել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության տեղեկություններով՝ 2015թ. երկրում հետաքննություն է սկսվել 7 լրատվական կառույցի դեմ, ձերբակալվել է 156 թղթակից, 32 լրագրող էլ կալանքի տակ է գտնվում։ «2015թ. քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատվել է 774 աշխատակից, իսկ 238-ի նկատմամբ դատական գործեր են բացվել»,- ասել է Դոլգովը։

Հատկապես հանրային արձագանք ստացած գործերից նա առանձնացրել է «Ջումհուրիյեթ»-ի գլխավոր խմբագրի կալանքը, որին կալանավորել էին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կողմից Սիրիա մատակարարումներ իրականացնելու մասին հոդվածի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ