News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 25-ին փեսայի կողմից դանակահարված Ֆրունզիկ Մելքոնյանի վիճակը կայուն է, նա ապաքինվում է։  Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ը տեղեկացավ Արտաշատի բժշկական կենտրոնից:

Նշենք, որ Ֆրունզիկ Մելքոնյանին հունվարի 25-ին Արտաշատի բժշկական կենտրոնում վիրահատել են, այս պահին նա գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում:

Ֆրունզիկ Մելքոնյանի եղբայրը՝ Պարույրը, որը նույն օրը նույնպես փեսայի կողմից դանակահարվել էր, տեղափոխվել է Երեւան:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 25-ին Մելքոնյան եղբայրներին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակահարել է նրանց փեսան:

Աներորդիների առողջությանը դիտավորությամբ մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Արտաշատի բնակիչ Գ.Հակոբյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ եղբայրներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքները պատճառվել են Բուրաստան գյուղում՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ իրենց փեսայի կողմից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու եղբայր դանակահարված վիճակում տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։  Նախնական տեղեկություններով եղբայրները վիճաբանել են իրենց ծանոթի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրանց։ Եղբայրները 31 եւ 29 տարեկան են։ Իսկ դանակահարության մեջ կասկածվողը՝ 27:

Մեր տեղեկություններով, դանակահարության մեջ կասկածվող անձը երեկ գիշեր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ բաց թողնվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ