News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անգլիական գյուղական կյանքի թանգարանում  (Museum of English Rural Life) գործել է   155 տարվա հնության մկան թակարդը: Սնունդ փնտրելիս թակարդ սողոսկած մկանն արդեն մեռած էին գտել, տեղեկացնում է   Lenta-ն` վկայակոչելով Gizmodo պորտալը։

Ռեդինգի համալսարանի տարածքում գտնվող թանգարանում մկան թակարդ էր ներկայացված, որն արդեն ավելի քան հարյուր տարի չէին օգտագործել:  Թանգարանի եւ համալսարանի աշխատակիցները որոշել են մկից խրտվիլակ սարքել: Ցուցանմուշը կներկայացվի մկան թակարդի կողքին՝ որպես նրա հետագա պիտանելիության ապացույց: 

Perpetual (հավերժական, անժամկետ) անունով մկան թակարդը ստեղծել է բրիտանացի Քոլին Փուլինջերը։ Սարքի դիզայնն արտոնագրվել է 1861-ին: Մարդասիական թակարդը կրծողներին չի սպանում, այլ կենդանիների վրա պողպատե ճաղեր է իջեցնում, որպեսզի նրանք չկարողանան դուրս գալ թակարդից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ