News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Համարվում է, որ կանայք տղամարդկանցից ավելի բարեհամբույր են: Սակայն ինչպես ցույց է տվել Միչիգանի համալսարանում անցկացված նոր հետազոտությունը՝ զայրացնող վարքագիծն ավելի արագ հունից հանում է հենց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, հայտնում է «Ռոսբալտը»:

Հոգեբանները հարցում են արել 235 մարդկանց շրջանում, որոնք պատմել են, թե ինչպես են իրենք արձագանքում շրջապատի վարքագծին՝ այդ թվում թշնամանքին, իրենց վերահսկելու ցանկությանն ու քնքշանքի չափազանցված դրսեւորումներին: Պարզվել է, որ կանայք ավելի զգայուն են նման վարքագծի նկատմամբ: Գիտնականների կարծիքով կանայք ընդհանուր առմամբ ավելի ուշադիր են հետեւում ուրիշներին, դրա համար էլ նրանք ավելի արագ են որսում զայրացնող ազդակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ