«Հայ ազգային կոնգրեսն» առայժմ չի քննակել համատեղ պայքարի մասին «Նոր Հայաստանի» առաջարկությունները: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի կոչը, որը հնչել էր փետրվարի 5-ի ճեպազրույցի ընթացքում: «Առայժմ ՀԱԿ-ը չի քննարկել այդ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաեւ նման քննարկման համար հանդիպման հնարավորությունները»,- հավելել է Զուրաբյանը:
Նշենք, որ այսօրվա ճեպազրույցի ընթացքում Ղուկասյանը ընդդիմադիր ուժերին առաջարկել էր միավորվել ընդհանուր խնդիրների շուրջ ՝ միջազգային պատժամիջոցներ կիրառել այն պաշտոյաների նկատմամբ, որոնք խախտել են մարդու իրավունքները, կոռումպացված են, առնչություն ունեն 2008 թ. մարտի 1-ին կատարված ողբերգության հետ, օգնել քաղբանտարկյակներին բանտից ազատելուն, կրճատել ոստիկանների թիվն ու ապահովել խաղաղ հանրահավաք անցկացնելու քաղաքացիների իրավունքը: «Նոր Հայաստանը» ընդդիմադիր ուժերին կոչ է արել միանալ ընթացիկ տարվա մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը: