News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան  բանակի քեֆի ժամանակ իր համագյուղացու վրա որսորդական հրացանով կրակած երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դսեղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ Արարատ Խաչատրյանի վրա կրակած Կամո Խ.-ն որսորդական հրացանն իր տնից է բերել եւ կրակել 43-ամյա տղամարդու սրունքին։

Մեզ հետ զրույցում Դսեղի բնակիչը նշեց, որ Կամոն արդեն մի քանի տարի է ամուսնացած է, զբաղվում է գյուղատնտեսությամբ, գյուղացիները զարմացած են, որ նա նման քայլի է գնացել։

«Արարատն ու Կամոն  ընկերներ են, լավ հարաբերությունների մեջ, ուղղակի ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ չի հասկացել, թե ինչ է արել»,-նշեց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դսեղ գյուղում բանակի քեֆի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով ոտքի հրազենային վնասվածք ստացած Վանաձորի 43-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան  բանակի քեֆի ժամանակ  ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ են հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ  112-րդ հոդվածի  1 մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կասկածյալը ձերբակալված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ