Նյու Յորքում` Մանհեթնի ստորին հատվածում շինարարական կռունկը շրջվել է հետիոտնի համար նախատեսված մասում, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով New York Daily News-ին:
Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, տուժածների ճշգրիտ թիվն անհայտ է:
Ոստիկանության տվյալների համաձայն, մեկ մարդ փակված է մնացել մեքենայի ներսում, փրկարարներին հաջողվել է դուրս հանել նրան:
Նշվում է, որ կռունկը ճզմել է կայանած մի քանի ավտոմեքենա: Կռունկը ոչ աշխատանքային վիճակում է եղել:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: