News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ռուսաստանյան նորագույն Սու-35 կործանիչները զույգերով շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն սիրիական Լաթաքիայի Հմեյմիմ ավիաբազայում` թռիչքին րոպեական պատրաստությամբ: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ Օդա-տիեզերական ուժերի խմբավորման ներկայացուցիչը:  «Ինքնաթիռները զույգերով շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Հմեյմիմ ավիաբազայում` թռիչքին րոպեական պատրաստությամբ: Հարվածային ավիացիայի գործակցության սկզբունքը հետեւյալն է.   Սու-35-երը օդում գտնվող ինքնաթիռների թիկունքը կպահեն` մեծացնելով նրանց տեսադաշտը:  Երբ Սու-35-երի զույգը կանգնում է  «հակընթաց» դիրքով, տեսադաշտը հասնում է մինչեւ 360 աստիճան` 400 կմ շառավղով», - ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ավիախմբի ներկայացուցիչը նշել է, որ Սու-35-ն ունիվերսալ կործանիչ է, որը հարվածային ինքնաթիռների թիկունքը կպահի եւ ինքնուրույն հարվածներ կհասցնի երկրային եւ ստորերկրյա նշանակետերին: Նրա խոսքով, Սու-35-ն ի վիճակի է հայտնաբերել, ուղեկցել եւ գրոհել միանգամից ութ նշանակետի, իսկ ակտիվ խանգարումների կայանի շնորհիվ ինքնաթիռն  «անտեսանելի» է դառնում:

«Այսօրվա դրությամբ մեր առաջ խնդիր է դրված` առավելագույնս գործարկել այդ համալիրը:   Դա նշանակում է, որ մեր ունեցած ամբողջ սպառազինությունը կկիրառվի դրա վրա: Ինքնաթիռը հարմարվում է ցանկացած ավիառումբի: Ռազմական ծանրաբեռնվածության զանգվածը մինչեւ ութ տոննա է», - հավելել է ավիախմբի ներկայացուցիչը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ