News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 3-ին Քուրդիստանի բանվորական կուսակցության    (ՔԲԿ) անդամների դեմ երկրի սահմաններից դուրս գործողություն են իրականացրել: Այդ տեղեկությունը փոխանցել է  NTV հեռուստաալիքը` վկայակոչելով բանակի հայտարարությունը:

Ավիահարվածը հասցվել էր գիշերը` հյուսիսիրաքյան Ղանդիլի շրջանում ՔԲԿ-ի հետ կապված նշանակետերի նկատմամբ բարձր ճշգրտության ռումբերի կիրառությամբ:  Գործողությանը մասնակցել են    F-4 եւ F-16 ինքնաթիռներ: Հաղորդվում է, որ  ոչնչացվել են նշանակետերը, որոնց թվում են զինապահեստներ, վառելիքի ցիստեռններ եւ թաքստոցներ: 

Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում այդ թեմայով հայտարարություն դեռեւս չկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ