News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում մաքսավորները կանգնեցրել են տղամարդուն, որը փորձել է ապօրինի կերպով սահմանն անցկացնել 40 սողուն: Ամստերդամ-Մոսկվա չվերթի ուղեւորի ճամպրուկում եղել է 40 մողես եւ 3 կրիա, հայտնում է Դաշնային մաքսային ծառայության կայքը:

«Կրիաները եղել են ստվարաթղթե տուփերի մեջ, իսկ մողեսներին՝ պլաստիկե տարաների: Կենդանիները Մոսկվա էին ժամանել Մեքսիկայից Հոլանդիայի տարածքով»,- նշել են գերատեսչությունից:

Տղամարդը պարզաբանել է, որ նրանց գնել է շուկայում, որպեսզի համալրի իր հավաքածուն: Մասնագետները դեռ պետք է պարզեն կենդանիների իրական արժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ