News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի 6 գյուղական համայնքների ղեկավարներից ոչ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել  համայնքների խոշորացման ծրագրով փետրվարի 14-ին նշանակված Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններին:

Համայնքապետի ընտրություններում կպայքարեն ՀՀԿ-ական, Դիլիջանի ներկայիս համայնքապետ Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական Ժորա Սահաբալյանը: Դիլիջանի համայնքի ղեկավարի խորհրդատու Պապիկ Թամամյանը, ով ինքնառաջադրվել էր համայնքապետի ընտրություններին որպես թեկնածու, հետ է վերցրել փաստաթղթերը:

NEWS.am-ը հետաքրքրվել է գյուղապետերից, թե ինչու չեն առաջադրել իրենց թեկնածությունն ընտրություններում, եւ ինչով են պատրաստվում զբաղվել համայնքների միավորումից հետո:

Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ներկայիս ղեկավար Վարդան Գրիգորյանը փետրվարի 14-ի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հանգամանքը մեկնաբանեց այսպես. «Ցանկություն չունեմ, չեմ առաջարկել: Դա իմ խնդիրն է»: Թե ինչ է պատրաստվում անել ընտրություններից հետո, դժվարացավ նշել. «Չեմ կարող ասել, ժամանակը կգա, բարին հետը»: 

Այդուհանդերձ, Վարդան Գրիգորյանը համոզված է` համայնքների խոշորացումից իր համայնքը միայն կշահի:

Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան եւ Հովք համայնքների ղեկավարները եւս չեն առաջադրել իրենց  թեկնածությունը Դիլիջանի համայնքապետի ընտրություններում: Նրանցից շատերը պատճառների մասին խուսափողական պատասխան են տալիս. «Չեմ ուզեցել, չեմ դրել»:

Գոշի համայնքապետ Գեւորգ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ,  ճիշտ է, չի առաջադրել իր թեկնածությունը, սակայն դա չի խանգարի, որ համայնքների միավորումից հետո շարունակի ապրել Գոշում` արդեն որպես համայնքի ներկայացուցիչ:

«Մեր համայնքը` փոքր գյուղ, մենք ո՞նց կարանք էն մեծ համայնքների հետ պայքարենք։ Մոտ 300 ընտրող ունի մեր գյուղը: Առաջին պատճառը դա է: Երկրորդն էլ` գյուղի ղեկավարինն ուրիշ կարգավիճակ է, մեծ համայնքի ղեկավարինը` ուրիշ»,- նշեց Հովքի համայնքապետ Գրիգոր Գեւորգյանը:

Վերջինս համոզված է, որ փոփոխությունները դրական հետեւանքներ կունենան համայնքի վրա` խնդիրները համատեղ կլուծվեն, մեծ քաղաքը կօգնի փոքր համայնքին։ Նա հաստատ է որոշել ` ընտրություններից հետո էլ մնալու է համայնքում. «Բա համայնքն ո՞ւմ եմ թողնելու, գնամ»:

«200 ձայն ունենք, մենք քաղաքապետի թեկնածու դնո՞ղ ենք: Հետո` 1 միլիոն դրամ էլ չունենք»,- չառաջադրվելու պատճառներն այսպես մեկնաբանեց  Խաչարձանի համայնքապետ Գագիկ Շահնազարյանը: Ընտրություններից հետո ինչով է պատրաստվում զբաղվել հարցին` պատասխանեց.  «Հավանաբար գյուղատնտեսությամբ»: Արտագաղթելու մտադրություն չունի. «Արհեստ չունեմ, թե չէ կգնայի»:

Թե համայնքների միավորումը ինչ դրական ու բացասական հետեւանքներ կարող է ունենալ,  համայնքապետը դժվարացավ նշել. «Մենք էլ ենք սպասողական:  Հույս ունենք, որ ինչ-որ բան առաջ կգնա»:

Ընտրություններից հետո Դիլիջան կենտրոնի շուրջ կմիավորվեն Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ