News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պետք է կարողանա օգտվել նավթի ցածր գներից, որպեսզի փոխի տնտեսության կառուցվածքը, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Այս դժվարությունները, որոնց մենք հիմա բախվել ենք, եթե նրանք չլինեին, ապա անհրաժեշտ կլիներ դրանք հորինել»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Մեդվեդեւին:

ՌԴ վարչապետը կարծում է, որ կամքի ուժը կարող է հակազդել տնտեսական գործոններին: Մեդեդեւը նշել է, որ երբ նավթը նորից դառնա 140 դոլար մեկ բարելի դիմաց, բոլորը նորից կթուլանան:

Նշենք, որ փետրվարի 5-ին Brent տեսակի նավթն արժեր 34.45 դոլար մեկ բարելի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ