Հնդկաստանի արեւմուտքում ուղեւորներով լի ավտոբուսը ընկել է գետը: Վթարը տեղի է ունեցել Գուջարաթի նահանգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավտոբուսը կամրջից ընկել է Փուրնա գետը: Ավտոբուսի վարորդը նախնական տեղեկություններով կորցրել է ղեկի կառավարումը:
Վթարից զոհվել է 31 մարդ, սակայն զոհերի թիվը կարող է աճել: Եվս 30 մարդ վիրավորվել է:Թե քանի մարդ է եղել ավտոբուսում, հայտնի չէ: