News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զվարթնոց-Երեւան ճանապարհային հատվածը, որը գտնվում է Արմավիրի մարզի տարածքում, ոչ թե Արմավիրի, այլ Երեւանի սպասարկման տակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանից Երեւան տանող ճանապարհի՝  Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին հայտարարությանը:

«Ես չգիտեմ՝ ինչ աղբավայրի մասին է խոսքը գնում: Եթե դա ճանապարհի 10 մետր կամ 7 մետրի վրա է, այն Երեւան քաղաքի սպասարկման ներքո է»,- ասաց մարզպետը:

Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ իրենք պարբերաբար աղբահանություն են անում մարզի տարածքում:

Նշենք, որ խնդրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա մարզպետից  պահանջել էր  վերացնել Երեւանի մուտքի ճանապարհի աղբը:

Տպել
Ամենաշատ