News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնաբերվել է զենքը, որով  2014թ. ձմռանը Կիեւում կրակել էին Մայդանի ակտիվիստների վրա: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել է Անվտանգության խորհրդի ղեկավար Վասիլի Գրիցակը, ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Գրիցակի խոսքով՝ հետաքննության ընթացքում հայտնաբերվել է 23 միավոր հրազեն, որոնք վնասված են եղել մեխանիկական ճանապարհով: Նրանց վրայից սղոցված են եղել նույնականացման համարները: Փորձաքննության ընթացքում նույնականացվել է 12 միավոր զենք: Դրանց թվում՝ Կալաշնիկովի ինքնաձիգեր եւ գնդացիր, ինչպես նաեւ 12 մմ տրամաչափով որսորդական հարթափող զենք:

Ինչպես նշել է Պորոշենկոն, այժմ հնարավոր կլինի պարզել, թե ում հրամանով է այդ զենքը տրվել սպանությունների պատվիրատուներին եւ կազմակերպիչներին:

Ուկրաինայի Առողջապահության  նախարարության տվյալներով 2013թ. նոյեմբերի 30-ից 2014թ. ապրիլը Կիեւում բախումների հետեւանքով զոհվել է 106 մարդ: Նրանց մեծ մասը դիպուկահարների զոհ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ