News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը համոզված է՝ եթե իրականում քննիչները ճնշումների ենթարկած լինեին մեղադրյալներին, նրանց ծնողները մեկ տարի անց չէին խոսի այդ մասին:

«Մովսեսի հայրը ասում է՝ քննչականում տղուն ասել են՝ կամ գրում ես մյուս երեքի վրա, կամ ցմահ: Եթե նման բան եղած լիներ, էդ ծնողը ուղղակի կպայթեցներ քննչականը, եթե անմեղ տեղը տանեին իր որդուն դատեին դաժան մարդասպանության համար: Ես էլի եմ լսել էդ իրանց պնդումը, իրանք օդից են խոսում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ Ազարյանների ընտանիքի ծանոթների հետ ինքը զրուցել է, ոչ մեկ նրանց մասին լավ կարծիք չի հայտնել: Ավելին՝ նրա խոսքով՝ Մովսեսի հայրը խնդիրներ ունի իրավապահ մարմինների հետ:

«Երբ որ պիտի իր որդիների դաստիարակությամբ զբաղվի, ուրիշ բաներով է զբաղվել: Դրանց ծանոթներին որ հարցրել եմ, իմացել են, թե ով եմ, ամենավերջին խոսքով հոյհոյանք են տեղացրել դրանց ընտանիքի հասցեին: Ինստիտուտում հենց խոսքը գնում ա իր մասին, բոլորն էլ ասում են՝ ոչ մարդ էակ է եղել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Անդրադառնալով մեղադրյալ կուրսանտ Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հայտարարությանը, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավանաբար, բարեկամական կապ ունի Բարսեղյանների ընտանիքի հետ, այդ պատճառով էլ համոզված ասում է՝ սպանություն է տեղի ունեցել, Արկադի Բարսեղյանը նշեց, որ այդ տրամաբանությամբ առաջնորդվելով կարելի է ասել, որ Արա Զաքարյանն էլ Թեւոսյաններին է բարեկամ:

«Բարեկամ ա Գնել Սաֆարովին, որովեհետեւ շատ մեծ պայքար ա տանում ինքնասպանությունը որակելով դաժան սպանություն: Իրենք բոլորն էլ ընդունում են, որ սպանել են, համոզված եմ՝ կգա ժամանակը, դրանցից մեկը խոսելու ա, հենց Գնելն էլ խոսելու ա»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Կուրսանտները կալանավորված են, գործի դատաքննությունը սկսել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ