News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Trivago տուրիստական ծառայությունը առանձնացրել է Եվրոպայի ամենաէժան մայրաքաղաքներն ու հանգստավայրային քաղաքները:

Առաջին տեղում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան, որտեղ 2015թ. մեկ գիշերվա համար հյուրանոցն արժեր 67 դոլար: Երկրորդ տեղում է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեն: Այստեղ զբոսաշրջիկները միջինում օրական ծախսել են 70 դոլար: Ամենաէժան եռյակը եզրափակում է Բոսնիա եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեւոն՝ 74 դոլար:

Եվրոպայի ամենաթանկ մայրաքաղաք է համարվել Լոնդոնը, որտեղ մեկ գիշերվա համար հյուրանոցային համարն արժի 267 դոլար: Նրան հաջորդում է շվեյցարական Բեռնը՝ 219 դոլար, իսկ այնուհետեւ Փարիզը՝ 196 դոլար, փոխանցում է Lenta-ն:

Ամենից շատ էժան առափնյա քաղաքներ կան Հունաստանում: Ամենաէժան կուրորտային քաղաքը  2015թ. եղել է Սալոնիկը, որտեղ մեկ գիշերվա համար հյուրանոցային համարն արժեցել է 83 դոլար:

Ընդ որում, ամենաէժան կուրորտային քաղաք է համարվել բուլղարական Վառնան, որտեղ 2015թ. մեկ գիշերվա համար հյուրանոցային համարն արժեցել է 54 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ