News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակչուհի 52–ամյա Սուսաննա Պապոյանը մեղադրվում է հանգուցյալ եղբոր կնոջ՝ Լուսինե Բաբայանի եւ նրա հոր` Հրանտ Բաբայանի սպանությունը պատվիրելու մեջ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։

Ըստ մեղադրականի՝ Սուսաննա Պապոյանը, նպատակ ունենալով խուսափել Լուսինե եւ Հրանտ Բաբայանի կողմից ներկայացված գույքային պահանջով քաղաքացիական հայցով նախատեսված  27. 000. 000 ՀՀ դրամ վճարելուց, որոշել է սպանել նրանց և պատվիրել է իր ազգական Արմեն Պապոյանին և վերջինիս ընկեր Ավետիս Խաչատրյանին կազմակերպել Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությունները` դրա դիմաց խոստանալով վճարել 10.000 ԱՄՆ դոլար:

Ստանալով Արմեն Պապոյանի և Ավետիս Խաչատրյանի կողմից սպանությունները կազմակերպելու համաձայնությունը` Սուսաննա Պապոյանը կատարել է նաև Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ` Արմեն Պապոյանին և Ավետիս Խաչատրյանին մատնանշելով նրանց բնակության վայրերը, այդ թվում հայտնելով բնակարանների գտնվելու հարկերը և Արմեն Պապոյանի հետ քննարկելով սպանելու եղանակները։

Սուսաննա Պապոյանի կողմից անկախ հանգամանքներում, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Արմեն Պապոյանը հրաժարվել է հանցագործության կատարումից և 2015թ. հունվարի 22-ին հաղորդում է տվել նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ:

Սուսաննա Պապոյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերով: Նա կալանավորված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ