News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարիխուանայի Marley Natural հատուկ տեսակը, որն այսպես է կոչվել ճամայկացի հանրահայտ երաժիշտ Բոբ Մառլիի պատվին, փետրվարի 6-ին կհայտնվի վաճառքում Միացյալ նահանգներում հայտնում է NME-ն: Այդ օրը նշվում է երաժշտի ծննդյան 71-րդ տարելիցը:

«Եթե հայրս իր ֆիզիկական մարմնով մեզ հետ լիներ, նրան հաստատ դուր կգար այս նախաձեռնությունը»,- ասել է երգչի որդին՝ Սթիվեն Մարլին:

Արտադրանքը պատրաստել էր The Marley Estate ընկերությունը, որը զբաղվում է երաժշտի ժառանգությամբ ու նյույորքյան Privateer Holdings կազմակերպությունը: Marley Natural -ից հետո կհայտնվեն նաեւ այլ անվանական տեսաակներ՝ Marley Green, Marley Gold, Marley Red եւ Marley Black, հայտնում է Lenta-ն:

Բոբ Մարլին ( 1945-1981թթ.) աշխարհի ամենաահայտնի ռեգգի կատարողն է: Նրա ու նրա The Wailers խմբի ալբոմներից են եղել Catch A Fire, Rastaman Vibration, Exodus, Uprising-ը: Երաժիշտը մահացել է 36 տարեկանում՝ քաղցկեղից:

2015 թ. փետրվարի 6-ին Ճամայկայի սենատն օրենք էր ընդունել մարիխուանան օրինականացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ