News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փետրվարի 6-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի ու Իրանի միջեւ 2015 թ. նոյեմբերի 23-ին կնքված համաձայնագիրը՝ քաղաքացիների առանձին կատեգորիաների փոխադարձ ուղեւորությունների պայմանների պարզեցման մասին:

Համաձայնագիրը նախատեսում է «ռուսական ու իրանական վիզների ստացման հեշտացված կարգ գործարար շրջանակների ներկայացուցիչների, գիտական, մշակութային ու ստեղծագործական գործունեության մասնակիցների, ուսանողների ու դասախոսների, զբոսաշրջիկների համար»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը:

Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խոհրդական Ալի Ակբար Վելայաթին, որը փետրվարի 1-4-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում, հայտնել է, որ «Թեհրանում դիտարկվում է նաեւ Ռուսաստանի հետ զբոսաշրջային վիզաները վերացնելու հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ