News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները՝ ոստիկանները, հրշեջ ու առափնյա ծառայության աշխատակիցներն ուրբաթ երեկոյան Աթենքում բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում փորձել են խորհրդարան մտցնել ավանակի, հայտնում է «Պրոտո տեմա» թերթը:

Ուժայինները դեմ էին ատահայտվում կենսաթոշակային բարեփոխման ծրագրին, որով իրենք զրկվելու են կենսաթոշակի զգալի մասից: Հունաստանի մայրաքաղաքի փողոցներ էր դուրս եկել մոտավորապես հինգ հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ակցիայի մասնակիցները փոքր բեռնատար մեքենայով քաղաքի կենտրոն են տարել մի ավանակի: Կենդանու մեջքին պաստառ էին կախել, որի վրա վարչապետի, աշխատանքի նախարարի՝ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի հեղինակի, եւ ներքին գործերի փոխնախարարի լուսանկարներ էին փակցված եւ գրված էր «Պարոնայք, մեր ավանակային համբերությունը սպառվում է»:

Սակայն ծառայության մեջ գտնվող ոստիկանները թույլ չեն տվել, որ իրենց գործընկերները կենդանու հետ մոտենան խորհրդարանի շենքին, հայտնում է պարբերականը: Ավանակին մեծ դժվարությամբ նորից բեռնատար են տեղափոխել ու հեռացրել խորհդարանի շենքից:

Պարբերականը նաեւ հայտնում է, որ ուրբաթ ոստիկանությունը հետիոտնի համար փակել էր այն փողոցը, որտեղ վարչապետի ու նախագահի նստավայրերն են գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ