News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Նանգարհար նահանգում ԻՊ ահաբեկչական կազմակերպության առնվազն 28 զինյալ է ոչնչացվել՝ երկրի անվտանգության ուժերի անօդաչուների հարվածի հետեւանքով, հայտնում է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Աֆղանստանում իրավիճակը վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն վատացել է: «Թալիբան» արմատական շարժոմը, որը ավելի վաղ զավթել էր զգալի գյուղական տարածքներ,հիմա արդեն սկսել է գրոհել խոշոր քաղաքների վրա: Երկրի տարածքում նաեւ աճել է ԻՊ արմատական խմբավորման ազդեցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թալիբանը» ու ԻՊ –ն համարվում են մրցակից խմբավորումներ: Հունիսի կեսերին լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նամակ են ուղարկել ԻՊ-ին՝ կոչ անելով չմիջամտել Աֆղանստանում թալիբների գործերին: Ավելի վաղ այդ խմբավորումների միջեւ Աֆղանստանի տարածքում ընդհարումներ էին եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ