Սալվադորի ոստիկանությունը հայտնել է, որ սկսել է՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ վեց ճիզվիտ հոգեւորականների սպանության հետ առնչություն ունեցած 17 նախկին զինծառայողներին բռնելու գործողությունը:
Սպանությունները կատարվել էին 1989 թ. նոյեմբերին երկրի մայրաքաղաք Սան Սալվադորի ուսանողական ավանում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Սպանված հինգ հոգեւորականները Իսպանիայի քաղաքացիներ են եղել: Հունվարին իսպանական դատարանի պահանջով Ինտերպոլը մեղադրյալներին կալանավորելու հրամանագիր է տրամադրել:
Սալվադորում 1979 -1992 թթ. քաղաքացիական պատերազմի ընթացքում, մոտավորապես 75 հազար մարդ է զոհվել, եւս ութ հազարն էլ անհետ կորել են: