News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով քրիստոնյաների, եզդիների ու այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ գործողությունները ցեղասպանություն է որակվում, կարող է դրական արդյունքներ ունենալ, քանի որ այն վկայակոչում է ՄԱԿ –ի նախորդ զեկույցները ու պարունակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված կոչ՝ համապատասխան կանխիչ գործողություններ ձեռնարկելու մասին: Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:

Նրա խոսքով, Եվրախորհրդարանում ընդունված իրավական ակտը Եվրոպայում կդառնա նաեւ այլ քննարկումների առարկա, քանի որ բանաձեւը քննարկվելու է տարբեր կոմիտեներում, ու մշակվելու է հետագա գործողությունների ծրագիր: «Բանաձեւի ընդունումը պատահական չէր, քանի որ Մերձավոր արեւելքի ներկա իրավիճակը համարժեք գնահատականի չէր արժանացել եվրոպական համայնքի կողմից: Մարդու իրավունքները՝ համաշխարհային արժեք լինելուց բացի նաեւ եվրոպական արժեք են: Եթե այդ գործողությունները չբնութագրվեին որպես ցեղասպանություն՝ Եվրոպան նախեւառաջ իր արժեքների դեմ կգնար »,-շեշտել է Սաշիկ Սուլթանյանը: Բանաձեւը, շարունակել է նա, ընդունվել է եվրոպական կառույցների ճնշման արդյունքում, այդ հարցում իրենց ավանդն են ունեցել նաեւ տարբեր երկրների եզդիական համայնքները: «Այն երկրները, որոնք ընդունել են բանաձեւը, նաեւ որոշակի պարտավորություններ կունենան՝ կանխել Մերձավոր արեւելքում կատարվող իրադարձությունները ու պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավուքնները»,- նկատել է Սաշիկ Սուլթանյանը:

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահը պատմել է նաեւ մի եզդի աղջիկա մասին, որը եղել է ԻՊ-ի ստրկուհին, բայց հետո կարողացել է փախչել նրանց մոտից: «Հիմա նա եզդի կանանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում: Ուշագրավ է, որ նրա թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի համար»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը փետրվարի 4-ին ընդունել էր բանաձեւ, որով քրիստոնյաների, եզդիների ու այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ-ի բռնություններն ու հետապնդումները ցեղասպանություն է որակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ