News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանները փակելը Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի լուծում չէ: Այս մասին հայտնել է ԵՄ՝ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ամստերդամում, ուր ժամանել էր մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարներին ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Սահմանները փակելով միգրացիոն ճգնաժամի հարցը չի լուծվի»,- ասել է նա: «Այսօր մենք կանցկացնենք ոչ թե միայն ԵՄ անդամ երկրների, այլ նաեւ թեկնածու երկների արտգործնախարարաների հանդիպում : Միգրացիոն հոսքերն այսօր խնդիր են դարձել բոլորիս համար՝ այն կարող է միայն միավորել, այլ ոչ թե բաժանել մեզ »,- ասել է Մոգերինին:

Հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանն էլ իր հերթին նշել է, որ «սահմանները փակելը ժամանակավոր լուծում է»: Շենգենը ԵՄ խորհրդանիշներից մեկն է ու այն պետք է պահպանվի»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպական Frontex սահմանապահ գործակալության տվյալներով 2015 թ. արձանագրվել է Եվրամիության արտաքին սահմանների ավելի քան 1.5 մլն հատում: Այս ֆոնին Շենգենյան գոտու արդեն ութ պետություն՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Մալթան, Դանիան, Նորվեգիան ու Շվեդիան իրենց սահմանների վրա ժամանակավոր անձնագրային հսկողություն են սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ