News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է Հունաստանի ափերի մոտ հայտնաբերված սիրիացի փախստականներին հետ ուղարկել Թուրքիա: Ինչպես հայտնում են ավստրիական լրատվամիջոցները, վարչապետն իր այս առաջարկի մասին հայտնել է Լոնդոնում՝ Սիրիայի դոնոր երկրների համաժողովում, որը կայացել է անցած հինգշաբթի: Եթե այդ առաջարկը չընդունվի՝ հանրապետությունը կսկսի պաշտպանել իր ազգային սահմանները, հավելել է նա:

«Սա միակ արմատական քայլն է, որը թույլ կտա ամբողջովին ոչնչացնել անլեգալ միգրանտներին տեղափոխողների բիզնես մոդելը»,- մեջբերում է Ֆայմանի խոսքերը «Կրոնե» թերթը՝ նշելով, որ Թուրքիան պետք է Եվրամիությունից 3 մլրդ եվրո ստանա, որպեսզի պայքարի դեպի եվրոպաական երկրներ փախստականների հոսքի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ