ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: