News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանություններին հաջողվել է ձերբակալել երկու հոգու, որոնք փախուստի մեջ գտնվող 100 կոռուպցիոներների ցանկում են: Այս մասին հաղորդել է Չինաստանի կոմկուսի՝ կարգապահության ստուգման հարցերի կենտրոնական հանձնաժողովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կարիբյան ծովի Սենթ Վինսենթ եւ Գրենադին պետությունը հետախուզման մեջ գտնվողներին արտահանձնել է Չինաստանին: Նրանք են Ֆու Յաոբոն, որը ցանկի 39-րդ տեղում է, եւ Չժան Ցինչժաոն, որն էլ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը:

Կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ արշավը սկսվել է 2012 թվականին Չինաստանում Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո: Չինաստանը ձգտում է հակակոռուպցիոն համագործակցության գլոբալ ցանց ստեղծել եւ դիտարկում է օրենսդրական ակտերի մշակման հարցը, որոնք վերաբերում են քրեական գործերում միջազգային իրավական օգնությանը: Ներկայում Չինաստանն ակտիվ բանակցություններ է վարում օտար պետությունների հետ՝ փախուստի մեջ գտնվող պաշտոնյաներին արտահանձնելու շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ