News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սպասվում էր, որ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն այս շաբաթ կավարտվեին, սակայն պաշտոնների հարցը Դաշնակցությունում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել: Սոցիալիստական կուսակցությունն այս անգամ հակված չէ սոցիալական ոլորտներին, ավելի շատ շեշտը դրել է այնպիսի պորտֆելների վրա, որոնք 2017-ի խորհրդարանական ընտրություններին կարող են ծառալել որպես քվե բերող լծակներ: Տեւական ժամանակ է` շրջանառվում է, որ Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններից բացի Գեղարքունիքն էլ է օրակարգում, որը պահանջում է Դաշնակցությունը, իսկ Սերժ Սարգսյանը դրա փոխարեն առաջարկում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, ինչը իրենց սրտով չէ: Թե որքանով է հավանական, որ այն կտրվի ՀՅԴ-ին, NEWS.am-ը փորձել է ճշտել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից: Նշենք, որ նախկին կոալիցիոն կառավարման ժամանակ (2008-2012) այն տրվել էր ԲՀԿ-ին:

Պարոն Գրիգորյան, տեղյա՞կ եք Ձեր պաշտոնի շուրջ ընթացող բանակցություններից, կարծո՞ւմ եք, որ այն կտրվի ՀՅԴ-ին: 

Ես լրատվամիջոցներում եմ տեսնում, որ բանակցություններ են ընթանում, իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը, չեմ կարող ասել: Ըստ լրատվամիջոցների` մարզպետներն ազատվեցին աշխատանքից, կառավարության կազմը փոխվեց, ես այս խոսակցությունները համարում եմ անլուրջ:

Այնուամենայնիվ, հավանակա՞ն եք համարում, որ այս պաշտոնն էլ կտրվի Դաշնակցությանը:

Ամեն շաբաթ կուսակցության Գործադիր մարմնի նիստ է տեղի ունենում, որտեղ քննարկվում են բոլոր հարցերը: Եթե բանակցությունների ընթացքում կուսակցության ղեկավար, հանրապետության նախագահը կորոշի, որ իրականում Դաշնակցության հետ համագործակցությունը անհրաժեշտություն է ու պետք է տրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, ես կողմնակից կլինեմ: Եթե կայացվի նման որոշում կուսակցության ղեկավարի կողմից, պատրաստ եմ առանց որեւէ անհանգստության իմ տեղը զիջել:

Դաշնակցության կուլիսներում խոսակցություններ կան, որ հատկապես այս մարզը գրավիչ է 2017-ի ընտրություններին ձայներ ունենալու համար` հաշվի առնելով, որ այստեղ ընդդիմադիր տրամադրություններն այդքան սրված չեն:

Ես չգիտեմ, թե ինչի են ձգտում, դա իրենց պետք է հարցնեք, երեւի ինչ-որ հետաքրքրություն կա, բայց կարծում եմ` էական տարբերություն չկա մարզերի միջեւ: Բայց այդ մեկնաբանությունները, որ գրվում են, որ իբրեւ ՀՅԴ-ն ուզում է մարզը ղեկավարել ձայներ ունենալու համար, կարծում եմ` Գեղարքունիքում չի ստացվի, քանի որ Գեղարքունիքը ավանդապաշտ մարզ է եւ այդ մարզում կարճ ժամանակահատվածում իրավիճակի փոփոխություն չի կարող տեղի ունենալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ