News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից փետրվարի 1-ին փախուստի դիմած, ապա վրաերթի ենթարկված 19-ամյա Վարդան Մելյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հոգեբուժական կլինիկայից՝ նշելով, որ Մելյանն այժմ բուժում է ստանում «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրում:

«Վարդան Մելյանն արդեն 1,5 տարի բուժում է՝ ստանում է մեզ մոտ: Չգիտենք՝ ինչու է փախուստի դիմել: Ենթադրում ենք, որ կամ հարազատներին էր կարոտել, կամ էլ ցանկանում էր ազատության մեջ լինել»,- հայտնեցին կլինիկայից:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 3-ին ժամը 22.35-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սեւան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 19-ամյա Վարդան Մելյանն է, որը փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր որպես հասարակական վտանգավոր ճանաչված եւ առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ