Բաքվի բնակիչն ինքնահրկիզվել է: Report-ի հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել Նասիմինսկի շրջանում:
Տեղեկատությունների համաձայն, 1973 թվականին ծնված Անար Մամեդովն իր վրա բենզին է լցրել եւ հրդեհել: Տուժածին բազմաթիվ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Փաստի առիթով հետաքննություն է անցկացվում: