Կիեւում անհայտ անձինք ՌՊԳ-26 նռնականետից տեխնիկական սպասարկման կայան են գնդակոծել: Ուկրաինայի ՆԳՆ-ի մայրաքաղաքային վարչության կայքում հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Վնասվել է կայանի շենքը:
Տեղի ունեցածի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 194 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ուրիշի սեփականության կանխամտածված ոչնչացումը կամ սեփականությանը վնաս հասցնելը):