News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողվեց: The Foreign Affairs-ում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Հենրի Բարքին:

Հեղինակի խոսքով, բոլորովին վերջերս Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին խոսում էին ամենուր: «Այն բնութագրելով «զրո խնդիր հարեւանների հետ» գրավիչ արտահայտությամբ՝ Թուրքիան նպատակ ուներ բարելավել հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ աստիճանաբար տարածաշրջանային գերիշխող տերություն դառնալ: Անկարան մտադիր էր խորաթափանց դիվանագիտությամբ տարածաշրջանային հակամարտություններում միջնորդի դեր ստանձնել»,- ասված է հոդվածում:

Սակայն թուրքական արտաքին քաղաքականությունը, ըստ հեղինակի, «արաբական գարնան», ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ սխալ հաշվարկների եւ ամբարտավանության զոհ դարձավ: «Թուրքիայի հարաբերությունները փչացան գրեթե բոլոր հարեւանների հետ՝ բացառությամբ Իրաքի հյուսիսում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության: Միաժամանակ դրամատիկ կերպով աճեց լարվածությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Հենրի Բարքին: Եթե Անկարան, ըստ նրա, այսօր ինչ-որ իշխանություն ունի, ապա պատճառը մեծ մասամբ նրա աշխարհագրական դիրքի եւ դիվանագիտական գործարքներում «ուժեղի» տակտիկա կիրառելու ցանկության մեջ է:

«Ինչպե՞ս տապալվեցին Թուրքիայի միջազգային հավակնությունները: Սա հարց է՝ բազմաթիվ պատասխաններով: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աշխարհում իր դերի մասին «վիթխարի» գաղափարները, Թուրքիան նախագահական ուժեղ համակարգով երկրի վերածելու նրա ցանկությունը, քրդական խաղաղ գործընթացի կոլափսը, սիրիական ճգնաժամը նպաստեցին Անկարայի խոստումնալից արտաքին քաղաքականության տապալմանը»,- եզրափակել է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ