News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քվեարկված ընտրացուցակների հրապարակումը մարդու իրավունքների ոտնահարում է: Այս մասին NEWS.am_ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Միջազգային կառույցները նույնպես  խոսում են դրա մասին, որ մարդու իրավունքների ոտնահարում է քվեարկության մասնակցության մասին հրապարակում կատարելը: Սա իրականություն է, եւ միջազգային լուրջ կառույցները դրա դեմ ունեն փաստարկներ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Իշխանական պատգամավորը դեմ է նաեւ ընդդիմության` ուռճացված ցուցակների մաքրման պահանջին: 

«Ընտրացուցակներում ներառել միայն նրանց անունները, ովքեր տվյալ պահին գտնվում են Հայաստանում, չեմ կարծում, որ դա ճիշտ է,  ՀՀ ցանկացած քաղաքացի, ով նույնիսկ ընտրության պահին չի գտնվում Հայաստանում կամ մեկ ամիս առաջ հեռացել է, դա իրավունք չի  վերապահում` որեւէ մեկին հանել նրան  ընտրացուցակից,  կարծում եմ` հակասում է օրենսգրքին»,- նշել է Մելիքյանը:

Բազմակի քվեարկությունը կանխելու նպատակով ընդդիմության մյուս առաջարկը` մատնահետքով քվեարկությունը եւս  իշխանության ներկայացուցչի սրտով չէ: Շեշտեց, որ էլեկտրոնային քվեարկության տարբեր մեխանիզմներ կան` այդ թվում նույնականացման քարտով քվերակությունը:

 «Մատնահետքով ընտրությունը առաջարկություն է, ընդհանրապես, առաջիկայում կլինեն նաեւ այլ առաջարկություններ, որոնք նույնպես քննարկման նյութ կդառնան: Չեմ խորշի ասել նաեւ այն հանգամանքը, որ  ընտրական գործընթացները դեռեւս տեղի չունեցած` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից խոսվում է դրանց կեղծման մասին»,-սրտնեղեց Մելիքյանը:

Հարցին, թե ինչ են թաքցնում այդ ցուցակներում, որ հրապարակելուց այդքան վախենում են, պատասխանեց.  «Որեւէ քաղաքական ուժ` այդ թվում իշխանությունն ու ընդդիությունը չեն կարող ընտրացուցակներում թաքցնել ինչ-որ բան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ