Ստամբուլի Բեյքոզի շրջանում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Ռիվա գետը դուրս է եկել ափերից եւ ողողել շրջակայքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով ափերից դուրս եկած Ռիվա գետի ջրերը լցվել են շրջակայքի տներն ու շրջել ձկնորսական մի քանի նավեր։
Նշվում է, որ տեղի ունեցածի հետեւանքով մարդկային վնասներ չկան։