News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում  անհեթեթություն համարեց իշխանության այն պնդումները, որ քվեարկված ցուցակների հրապարակումը  քվեարկողի գաղտնիության իրավունքի խախտում է:

«Ես անհեթեթություն եմ համարում, որ ասում են խախտվում է գաղտնիության իրավունքը,  եթե կան բազմաթիվ տեսախցիկներ ու նկարահանում են տեղամասը, քաղաքացիներին, որոնք քվեարկում են, մտնում են տեղամաս ու դուրս գալիս, ինչ գաղտնիության մասին է խոսքը»,- նշել է նա:

Պատգամավորը հետին միտք է տեսնում նաեւ համամասնական ընտրակարգը կուսակցության թեկնածուների ռեյտինգային ցուցակով իրագործելու գաղափարի մեջ: Ըստ նրա` այդպիսով մեխանիզմը փորձում են նմանեցնել մեծամասնական ընտրակարգին, մինչդեռ  կուսակցությունների կայացմանը նպաստում է համամասնական ընտրակարգն առանց ռեյտինգային մոդելի:

«Եթե ասում ենք` կարեւոր է քաղաքական, կուսակցական համակարգի կայացումը, էդ դեպքում բերեք մաքուր համամասնական ընտրակարգ անենք: Եթե մաքուր չենք անում, ուրեմն հետին միտք կա: Այսինքն` ռեյտինգով կարելի է հետ բերել մեծամասնական ընտրակարգը»,-ասաց պատգամավորը:

Մեր զրուցակիցը, որը  դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, ասաց, որ կողմ է մատնահետքով քվեարկությանը, ինչը միաժամանակ լուծում է մի քանի հարց:

«Կրկնակի քվեարկության կանխումը եւ փաստաթղթի հարցն է լուծվում, անձը հաստատող ցանկացած փաստաթղթով կարող ես գնալ եւ քվեարկել»: Լուծվում է նաեւ ցուցակները հրապարակելու հարցը: Մատնահետքով քվեարկության դեպքում, ըստ նրա, կարող են չհրապարակվել ցուցակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ