News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ութսուներկու տարի առաջ անչափահաս աղջիկը երեխա էր ունեցել եւ հանձնել էր որդեգրման, բայց տասնամյակներ անց Բետտի Մորրելլը վերջապես հանդիպել է 96-ամյա մորը թոռնուհու համառության շնորհիվ, որը  20 տարի շարունակ փնտրել է նախատատին:

Բացի այդ, նա հանդիպել է քրոջը, որին երբեք չէր ճանաչել:  

«Ես մորս փնտրել սկսեցի ինձ որդեգրած ծնողների մահից հետո: Դա փակ տեղեկություն էր, եւ այնպիսի զգացողություն կար, որ գլխով խփում եմ աղյուսե պատին», - ասել է Մորրելլը, տեղեկացնում է Americaru-ն:

Աղջիկը ծնվել է 1933-ին` Նյու Յորքում, Եվա Մեյ անունով:  Սոցիալական ծառայության աշխատակիցները նրան վերցրել են 13-ամյա Լենա Պյերսից, որն ինքը պետության հովանավորության տակ էր գտնվում: Երեխային որդեգրել են` նրան նոր անուն տալով` Բետտի Մորրելլ, եւ նա ընտանիքում միակ երեխան էր: «Ես մեծացել եմ որպես շատ երջանիկ երեխա», - ասել է նա:

30 տարեկանում Բետտին սկսել է տեղեկություններ փնտրել իր ընտանիքի մասին, սակայն նրան ասել են, որ իր կենսաբանական մայրը մահացել է ծննդաբերության ընթացքում, եւ նա շատ է զարմացել է, երբ ի վերջո պարզել է, որ մայրը դեռ ողջ է: Մորրելլի թոռնուհին 12 տարեկանից տատիկին օգնել է իր փնտրտուքներում: «Տատիկս երկար փնտրում էր, բայց երբեք չէր փորձել ինտերնետով անել դա», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ