News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հետազոտողները թվարկել են մարդկության համար այն յոթ իրական սպառնալիքը, որոնց չեն հավատում մարդիկ:

Այսպես, հետազոտության հեղինակների խոսքով, ռոբոտների կամ արհեստական այլ ինտելեկտի կողմից երկրագնդի նվաճման ֆանտաստիկ վարկածները, որոնք հաճախ օգտագործվում են ժամանակակից կինեմատոգրաֆում, կարող են իրականություն դառնալ: 

Եվ դրանում կարող է մեղավոր լինել ինքը` մարդը: Ապագայում համակարգիչը կկարողանա մարդուց  «ավելի խելացի» դառնալ, եւ այդ դեպքում մարդիկ կհայտնվեն մի աշխարհում, որտեղ բոլոր գործընթացները համակարգչով կկառավարվեն:  Այդպես մարդն արհեստական ինտելեկտից կախման մեջ կհայտնվի:  

Սպառնալիքների ցուցակի հեղինակները չեն բացառում նաեւ այն, որ երկրագունդը կարող է ռոբոտների կատարյալ վերահսկողության տակ հայտնվել: Այժմ արդեն ռոբոտները կարողանում են ոչ միայն քայլել ու խոսել, այլեւ նրանց տարբեր նուրբ գործընթացներ են սովորեցնում:  Ամեն տարի ռոբոտներն ավելի են նմանվում մարդկանց: Եվ հետազոտողների կարծիքով, հենց դրանում է հիմնական սպառնալիքը:    Չէ՞ որ ռոբոտները կարող են գիտակցել իրենց առավելությունները եւ սկսել մարդկանց հետ մրցակցել մեր մոլորակի վրա կյանքի համար, տեղեկացնում է  Informing-ը:

Հետազոտողները կարծում են, որ նանոտեխնոլոգիաների մշտական զարգացումը եւս սպառնալիք է պարունակում մարդկության համար: Դրանց օգնությամբ հնարավոր է զենքի նոր տեսակներ ստեղծել, որոնք ի վիճակի են ոչնչացնել մեր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ: 

Մեծ սպառնալիք են ներկայացնում նաեւ տարբեր վիրուսները: Ամեն տարի վիրուսային հիվանդությունների պատճառով բազմաթիվ մարդիկ են մահանում:  Ի հայտ են գալիս այնպիսի վիրուսներ, որոնց դեմ պատվաստանյութ գոյություն չունի:  Մինչ գիտությունը միջոց է փնտրում հաղթահարելու այդ վիրուսը, այն կարող է հազարավոր կյանքեր խլել: Ինչպես նշում են գիտնականները, վիրուսներն արդեն ցույց են տվել մուտացիաների իրենց կարողությունը, նրանք  «սովորել են» դիմակայել հակաբիոտիկներին: Բացի այդ, գիտնականները չեն բացառում նաեւ այն, որ մահացու վիրուսը կարող են ստեղծել  իրենք` մարդիկ:  

Մարդկությանը սպառնացող վտանգների թվում գիտնականները նշել են նաեւ միջուկային զենքը: Այսօրվա դրությամբ աշխարհի որոշ երկրներ միջուկային բավականին լուրջ զինանոցի են տիրապետում: Եվ նույնիսկ եթե մարդուն հաջողվի ողջ մնալ միջուկային պատերազմի ընթացքում, գիտնականները նշում են, որ մարդկանց չի հաջողվի հաղթահարել դրա հետեւանքները:   

Մարդկությանը սպառնացող հնարավոր վտանգների թվին են հետազոտողները դասել մագնիսական մրրիկները: Ինչպես նշում են գիտնականները, արեւի վրա տեղի ունեցող գործընթացներն ապագայում կործանարար ազդեցություն կունենան մարդկանց վրա:   

Իսկ ռեսուրսների անհետացումը գիտնականներն ամենասարսափելի սպառնալիքը չեն համարում, որովհետեւ նրանց կարծիքով, մինչեւ սպառվեն նավթի, գազի եւ այլնի պահուստները, մարդիկ կսովորեն ապրել առանց դրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ