News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Տերյան 3 եւ 3ա շենքերի բնակիչները դժգոհում են, որ Չյակովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրինության կառուցած պատի պատճառով իրենք չեն կարողանում օգտվել իրենց շենքի բակից:

«Հայտնվել ենք փակուղու մեջ: Մի քանի տարի առաջ ինքնակամ պատ կառուցեցին, որ իրենց տարածքն ավելանա: Մյուս կողմում էլ պատը քանդեցին, դարպասներ դրեցին, որ իրենց ավտոները դուրս գալու տեղ ունեն: Իրենք իրենց տարածքն են մեծացնում, իրենց կարելի ա, իսկ մենք, երբ ինչ-որ սավան, կամ երեսսրբիչ թափ ենք տալիս, ձեռքներիցս ընկնում ա, պիտի պտտվենք, կամ Կողբացիով կամ Պուշկինով 1 կմ գնանք, որ հասնենք շենքի բակ, էդ իրը կարողանանք վերցնենք: Էլ չեմ ասում, որ եթե հրդեհ լինի, չենք կարողանա դուրս գալ»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց բնակիչներից Սվետալանա Փափազյանը:

Բնակիչներին բարկացրել է քաղաքապետարանի պարզաբանումը, որ դարպասի տեղադրման դիրքն ու քաղաքաշինական լուծումները սահմանվել են քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծով` հաշվի առնելով նաև դպրոցի անվտանգության պայմանները: Նրանք պնդում են, որ թույլտվությունը տվել են՝ առանց իրավիճակին անձամբ ծանոթանալու:

«Քաղաքապետարանը հիմարի պես, ականջները կախ խոսում է, մի անգամ չի մտածում՝ գնամ տեղում տեսնեմ: Առանց տեսնելու իրավունք ո՞ւնի խոսելու»,- ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով՝ իրենք բազմիցս նամակներ են ուղարկել քաղաքապետարան, պահանջել քանդել պատը, սակայն ապարդյուն: Եթե մոտ ապագայում էլ պատը չքանդվի, նրանք որոշել են սեփական ուժերով դա անել:

Տպել
Ամենաշատ