Ավստրիական Ալպերում ձնահյուսի հետեւանքով Չեխիայից 12 դահուկորդ ձյան տակ է մնացել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Ոստիկանության ներկայացուցիչ Հելմուտ Շուլցի խոսքով, դահուկորդներից «ոմանք» զոհվել են, սակայն զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում:
Նա նաեւ հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Թիրոլ երկրամասի վարչական կենտրոն Ինսբրուկ քաղաքից 30 կմ դեպի հարավ-արեւելք ընկած տարածքում: