News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Եվրոպացի հայրենասերները՝ Հին աշխարհի իսլամացման դեմ» («Պեգիդա») շարժման շուրջ 10 հազար կողմնակիցներ այսօր ցույցի են դուրս եկել Դրեզդենում: Նրանց պահանջների թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը, փախստականների առջեւ դռները բացելու քաղաքականությունից հրաժարվելը, երկրում իսլամի արգելք սահմանելը:

Հետաքրքիր է, որ ակցիան անցկացվում է գետի մի կողմում, իսկ մյուս ափին տեղ են գտել «Պեգիդա»-ի հակառակորդները: Այլընտրանքային ակցիայի կազմակերպիչերը հայտարարել են 8 հազար ցուցարարի ներկայության մասին: Ոստիկանությունը հսկում է կամուրջները՝ կողմերի միջեւ բախումներ թույլ չտալու համար:

Ըստ Lifenews-ի, Դրեզդենի իրավապահ մարմինները նախապես անվտանգության հատուկ միջոցներ էին ձեռնարկել: Նախապես ցույցի անցկացման վայր հատուկ մեքենաներ են բերվել, այդ թվում՝ ջրանետեր: Բացի այդ, ցուցարարների գլխավերեւում ուղղաթիռ է պտտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ