News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շփման գծում փետրվարի 5-ին զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Սիմոն Ճավռշյանը փետրվարի 6-ին պետք է իջներ դիրքերից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Փանիկի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սվետլանա Քերոբյանը:

«Դեպքից մի օր առաջ մոր հետ խոսել էր, ասել էր` մա՛մ ջան, դիրքերում եմ, վաղն իջնելու եմ դիրքերից, բայց էս տխուր դեպքը պատահեց: Հիմա խեղճ մայրը կիսամեռ վիճակում է»,- նշեց Սվետլանա Քերոբյանը: 

Փոխտնօրենը ցավով է նշում, որ Սիմոնի հայրը եւ ավագ եղբայրը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են ոչ թե նրան տեսակցելու, այլ նրա հուղարկավորությանը մասնակցելու համար:

Նրա խոսքով՝  եղբայրները երկար ժամանակ իրար չէին տեսել. ավագ եղբայրը  ծառայությունն ավարտել էր Սիմոնի` բանակ զորակոչվելուց կարճ ժամանակ անց:

«Գիտեք մեր հայերի ճակատագիրը. հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում. վերջին երկու տարիներին դեպորտ էին արել, ընտանիքի սոցիալական վիճակը վատացել էր: Այս տարի աշնանը դեպորտի ժամկետը լրացավ, Սիմոնի մեծ եղբայրն էլ բանակից վերադարձավ, իրար հետ գնացին Ռուսաստան»,- ասաց փոխտնօրենը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շփման գծում փետրվարի 5-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանի մարմինը այսօր՝ փետրվարի 6-ին, հանձնել են հարազատներին:

Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 7-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող իրենց տանը: Մարմինը հողին կհանձնեն փետրվարի 8-ին:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ