News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարդենիսում տարիներ առաջ սպանված 16-ամյա աղջկա հոր` Աղաբեկ Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է սպանության համար դատապարտված ամուսինների օգտին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումից հետո: Ամիսներ առաջ սպանված աղջկա հայրը վշտից մահացել է: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի ծանոթներից մեկը պատմեց, որ նրա մոտ դստեր մահվանից հետո առողջական խնդիրներ էին առաջացել:

Իսկ ամիսներ առաջ` երբ ՄԻԵԴ-ը սպանության համար դատապարտված ամուսինների օգտին վճիռ է կայացրել, Աղաբեկ Սարգսյանի առողջական վիճակն ավելի է վատացել: «Շատ ծանր էր տանում այդ դեպքը, չմոռացավ այդ վիշտը, շատ ծանր էր տանում: Վճիռը վատացրեց վիճակը: Թե չէ ինքը նախկինում թիկնեղ, առողջ մարդ էր, դեպքից հետո կոտրվեց»,- ասաց նրա ծանոթը: Սպանության համար տարիներ առաջ դատապարտված ու պատիժը կրած Բագրատ Նալբանդյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, որ ոստիկանությունում իրեն ուշագնացության աստիճանի ծեծել էին ու ստիպել ստորագրել ինքնախոստովանական ցուցմունքի տակ: Բագրատ Նալբանդյանի խոսքով՝ նույն գործով 14 տարով ազատազրկված իր կնոջն էլ դատապարտել են միայն ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015թ. դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել, գործը շուտով կվերաբացվի: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:

Ըստ մեղադրական եզրակացության` 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ, վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Ամենաշատ