News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանն ու Մոսկվան բանակցություններ են վարում զբոսաշրջային խմբերի համար վիզաները հանելու շուրջ, սակայն դեռեւս խոսքը չի վերաբերում երկու երկրների բիճեւ վիզային ռեժիմն ամբողջությամբ հանելու մասին։

«Մենք արդեն բանակցություններ ենք վարում տուրիստական խմբերի համար վիզաները չեղարկելու շուրջ, բայց դեռեւս վաղ է խոսել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմն ամբողջությամբ հանելու մասին։ Այս առաջարկությունները գալիս են Ռուսաստանի պետական դումայից»,-ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհթի Սանային, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Բացի այդ, դիվանագետը պատմել է, որ Իրանի էկոնոմիկայի փոխնախարարը փետրվարի 8-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի հետ վարկային պայմանագրեր կնքելու նպատակով։

«Մենք համատեղ նախագծերի շրջանակում 40 մլրդ դոլարի վավերացված պայմանագրեր ունենք։ Բացի այդ, կան նաեւ 2 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի նախագահի Իրան կատարած այցի ժամանակ։ Հետեւաբար դրանց համար վարկային գծեր բացելու հմար պետք է ավարտին հասցնել գործընթացը եւ պայմանգրեր կնքել»,-ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ