News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի վարքի պատճառով Թուրքիայի դեսպանին կանչել են Էկվադորի ԱԳՆ։ Նշենք, որ Էրդողանի Կիտո այցի ժամանակ նրա թիկնազորը ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան։

Կորեան նշել է, որ թեեւ ցուցարարների գործողությունները «լավ լույսի ներքո չէին ներկայացնում» Էկվադորը, սակայն Էրդողանի թիկնազորն իրավունք չուներ իրեն նման կերպ պահել այլ երկրի տարածքում։

Միաժամանակ Էկվադորի նախագահը դատապարտել է բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները։ «Կարելի է Էրդողանի մասին մտածել ինչ մտքովդ անցնի, բայց նա ինքնիշխան պետության ներկայացուցիչ է, որի նկատմամբ պետք է հարգալից վերաբերվել»,-ասել է Կորեան՝ հավելելով, որ այս իրավիճակը «լուրջ դիվանագիտական կոնֆլիկտ» է առաջ բերել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով El Comercio-ն։

Նշենք, որ Թուրքիայի նախագահին, Էկվադորի մայրաքաղաք իր երկօրյա այցի ժամանակ (փետրվարի 4-5-ին) դիմավորել են բողոքի ցույցերով, որոնք կազմակերպել են քրդերի կողմնակիցները։  Նրանք վանկարկել են. «Մարդասպան» եւ «Կեցցե Քուրդիստանը»։ Էրդողանի թիկնազորի անդամները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը։ Տուժածների շարքում են նաեւ այդ երկրի խորհրդարանի անդամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ