News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Թբիլիսյան խճուղում դեռեւս հունվարի 26-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից մեկը՝ 46-ամյա Նելլի Եղիազարյանը մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` փետրվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նելլի Եղիազարյանը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ է։

Նշենք, որ հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ZAZ 11 0557 մակնիշի 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի եւ Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երեւանի տարբեր հիվանդանոցներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Ամենաշատ