Նյու Յորքից հյուսիս գտնվող Indian Point ատոմակայանի մոտ գրունտային ջրերում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով համանուն նահանգի ղեկավար Էնդրյու Կուոմոյին։
Նրա խոսքով, ջրի ստուգումների արդյունքում տրիտիումի առկայություն է հայտնաբերվել։ Նահանգապետը վստահեցրել է, որ այս խնդիրը մարդկանց առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Ատոմակայանի ներկայացուցիչները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդում է Lenta-ն։
2015-ի մայիսին Indian Point-ի տրանսֆորմատորներից մեկի հրդեհի հետեւանքով տրանսֆորմատորային յուղ է հոսել Հուձոն գետը։ 2010-ի նոյեմբերին ատոմակայանի տրոնսֆորմատորներից մեկում պայթյուն էր որոտացել, ինչը հանգեցրել էր ռեակտորի վթարային դադարի։