Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 21010 մակնիշի 70 AR 170 համարանիշի (վարորդ՝ Կ. Բ.) ավտոմեքենայի առջեւի անվադողը պոկվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան վնասվել է եւ չի կարող շարունակել երթեւեկությունը:
Հրշեջ – փրկարարները վարորդ Կ. Բ.-ին եւ 4 ուղեւորների տեղափոխել են վրանային ժամանակավոր հենակետ: